ՀայՓոստ ընկերությունը նոր համագործակցություն է սկսել ռուսական ամենախոշոր առևտրի հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ, ասված է ՀայՓոստի պաշտոնական կայքէջում։
«Համագործակցությունը հնարավորություն կտա «Օզոն»-ի կայքից կամ հավելվածով գնումներ կատարելիս առաքման հասցե նշել ՀայՓոստի ցանկացած բաժանմունք։ ՀայՓոստի 750-ից ավել փոստային բաժանմունքներն այժմ առկա են «Օզոն»-ի առաքման հասցեներում, ինչպես նաև քարտեզի վրա, նաև գործում են առաքանու ստացման կետեր։ ՀայՓոստի և Օզոնի նոր համագործակցության նպատակն է նպաստել էլեկտրոնային առևտրի զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Հանրապետության ողջ տարածքում, անգամ հեռավոր գյուղում ստանալ նմանատիպ ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը նշել է, որ ՀայՓոստի թիմի երկար և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կարողացել են պայմանագիր կնքել էլեկտրոնային առևտրի ամենախոշոր հարթակներից մեկի՝ «Օզոն»-ի հետ և ըստ այդ պայմանագրի ՀայՓոստի բոլոր բաժանմունքներից հաճախորդները բացառիկ հնարավորություն են կունենան ստանալու «Օզոն»-ից գնված պատվերները, այլ կերպ ասած ՀայՓոստի բաժանմունքները հանդես կգան որպես առաքանիների հանձնման կետեր։