Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը նոյեմբերի 28-ին ԱՄՆ դոլարը գնում են 399.22 դրամ միջին կշռված գնով և վաճառում 406.28 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 27-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0.16 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 433.06 դրամով, վաճառվում՝ 447.92 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.57 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.44 դրամով, վաճառվում՝ 4.70 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 491.91 դրամով, վաճառվում՝ 520.16 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն աճել է 1.47 դրամով։