ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 28-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով՝ կազմելով 402.29 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 440.59 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.54 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.29 դրամ՝ ավելանալով 0.45 դրամով։