Հայկական բրոքեր Armbrok-ը, որը նույնպես աշխատում է ռուսների հետ, սկսել է փակել ոչ ռեզիդենտների բրոքերային հաշիվները՝ օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով, հայտնում է ընկերությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան։
«Ընկերությունն սկսել է կիրառել համապատասխանության և կարգավորող ավելի խիստ քաղաքականություն, ինչը կարող է հանգեցնել որոշ ոչ ռեզիդենտ հաշիվների փակման»,- ասաց Armbrok-ը:
Նշվում է, որ օտարերկրացիներից, ովքեր ծանուցում են ստանում հաշիվների փակման մասին, կպահանջվի հաշվից հանել ակտիվները և փակել դրանք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը։ Այլ մանրամասներ ընկերությունը չի հայտնել։
Ընկերությունն արդեն նախազգուշացրել է Ռուսաստանի մեկ քաղաքացու, որ հաշիվը կփակվի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդագրության պատճենը հրապարակել է «Банкста» տելեգրամյան ալիքը։ Նամակում նշվում է, որ հաճախորդները պետք է հանձնարարականներ ներկայացնեն մինչև 2023 թվականի դեկտեմբերի 15-ը։
Armbrok-ը հիմնադրվել է 1994թ-ին։ Բացի բրոքերային ծառայություններից, ընկերությունը տրամադրում է խորհրդատվական ծառայություններ, կազմակերպում է գործարքներ՝ ֆինանսավորման ներգրավման նպատակով և աջակցում է միաձուլումներին և ձեռքբերումներին: