«Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երևույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից:
«Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը»,- գրել է թերթը:
Թերթը հայտնել է, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են, ինչը երիտասարդ պաշտոնյաների շրջանում խանդի առիթ է դարձել: