ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է դեկտեմբերի 1-ին արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.23 դրամով՝ կազմելով 402.88 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.79 դրամով և կազմել 438.70 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.47 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.07 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.52 դրամ՝ ավելանալով 0.49 դրամով։