ՀՀ ԱԺ-ն ընդունել է 2024 թվականի բյուջեի նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 71, դեմ՝ 25 պատգամավոր։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը քննարկող մշտական հանձնաժողովների նիստում հայտարարել էր, որ վարչապետի աշխատակազմի համար 2024թ․ բյուջեի նախագծով առաջարկվում է 24 մլրդ 572 մլն դրամ ծախս, որից 3,8 մլրդ դրամը կազմում են կապիտալ ծախսերը, իսկ ընթացիկ ծախսերը՝ 20 մլրդ 770 մլն դրամ, ինչը 4,7 մլրդ դրամով ավելին է, քան նախորդ տարի։
Նախարարը ներկայացրել էր նաև ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսվող գումար 1 մլրդ 771 մլն դրամ է։ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսավորումը 2024թ․ բյուջեի նախագծով 7 մլրդ 262 մլն դրամ է, որը 195 մլն դրամով ավելին է, քան նախորդ տարի։