Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը կարևոր է համարել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների կայունության պահպանումը։
Նա նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս-հայկական հարաբերությունները հատկապես կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված հետագա կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։
Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների պատմությանը նպաստում են տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումները։ «Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի կրկնապատկվել է։ Ռուսաստանն արտաքին առևտրային հիմնական գործընկերն է և Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։ Հայաստանն, իր հերթին, շարունակում է մեծացնել արտահանումը դեպի Ռուսաստան, որը նախորդ տարեվերջին աճել է չորս անգամ»,- հավելել է Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ երկրների տնտեսությունների հարմարեցումը համաշխարհային իրադարձություններին մեծապես պայմանավորված է մասնավոր բիզնեսով։ «Վերջին տարիների ընթացքում ռուս-հայկական գործարար համագործակցությունը փորձարկվել է ամուր, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։ Ռուսական բիզնեսի տեսակարար կշիռը Հայաստանի տնտեսության մեջ զգալի է, Ռուսաստանում հայկական ընկերությունները հաստատակամորեն զբաղեցնում են շուկաների մեծ բաժինն արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Կարապետյանի խոսքով՝ այս արդյունքները հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարության սերտ գործարար համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման և երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման կամքի և ցանկության շնորհիվ։
«Տնտեսության, մշակույթի ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանումը Ռուսաստանի ղեկավարության կողմից ավելի քան քսան տարի առաջնահերթություն է համարվում։ Այս առումով ՌԴ նախագահի նոր ժամկետով առաջադրման մասին հայտարարությունը հստակ ընկալվում է որպես դրական ազդանշան և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսը շարունակելու երաշխիք»,- ասել է Սամվել Կարապետյանը։