Շատ մեծ դժվարություններով, բայց օպերատիվորեն հաջողվեց Լարսի խնդիրը հանգուցալուծել, հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Իշխանական պատգամավորի տեղեկություններով՝ Լարսն այս պահին բնականոն աշխատում է և շաբաթներ առաջ արձանագրված խնդիրն այժմ գոյություն չունի: Նա վստահեցրել է, որ Լարսի խնդիրը մշտապես գտնվում է կառավարության և ԵԱՏՄ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:
Անդրադառնալով հարցի քաղաքական կողմին՝ նա ընդգծել է, որ մինչև այժմ ստացված ազդակներով նման խնդիր գոյություն չունի:
Նոյեմբերի 28-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր ՀՀ-ից ապրանքների մատակարարման խախտումների թվի ավելացման մասին։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի և Սփյուռքի հայերին կոչ էր արել գնել բացառապես Հայաստանում արտադրված ապրանքներ։ Հարությունյանն այսպես էր մեկնաբանել Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների հետ կապված իրավիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում