Գեղարքունիքի մի քանի գյուղերի բնակիչներ երկկողմանի փակել են Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին բնակավայրի գլխավոր ճանապարհը, տեղեկանում ենք Shamshyan.com-ից:
Կայքի հաղորդմամբ՝ գյուղացիները ճանապարհը փակել են, քանի որ կառավարությունն արգելում է իրենց ձկնորսությամբ զբաղվել: Ցուցարարները պահանջում են մարզպետին և ՇՄ նախարարին՝ հրաժարվելով բացել ճանապարհը մինչև նրանց ժամանելը:
Դեպքի վայրից փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը հրապարակել է տեսանյութ, որում երևում են տեղի ունեցող իրադարձությունները: Նրա խոսքով՝ նմանատիպ ինքնագործունեությունը հասարակության տարբեր շերտերի մոտ դրսևորովում է այն դեպքում, երբ պետական ինստիտուտները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները, ճիշտ չեն կարողանում կազմակերպել աշխատանքը սոցիալական տարբեր շերտերի հետ:
«Ինչո՞ւ պետք է ձկնորսները փակեն մայրուղին, ամբողջությամբ կաթվածահար անեն միջպետական ճանապարհը: Ուրեմն ինչ-որ մի տեղ ինչ-որ սխալ կա, և պետական մարմինները ճիշտ չեն կազմակերպել իրենց աշխատանքները»,- ասել է Նորիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: