Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը 2024 թվականին չի փոփոխվի, ըստ այդմ չի փոփոխվի սակագինը նաև սպառողների համար, հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Արմենպրես»-ին։
«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- նշել է փոխվարչապետը։
Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:
Հիշեցնենք, որ վերջին անգամ գազի սակագինը սովորական սպառողների համար բարձրացել է 2022 թվականի ապրիլի մեկից՝ դառնալով 143.7 դրամ։