Արտարժույթի հայաստանյան շուկայում դրամը բոլոր արժույթների համեմատ էժանացել է՝ ըստ rate.am կայքի տվյալների։
Դեկտեմբերի 16-ի առավոտից երկրի առևտրային բանկերն ԱՄՆ դոլարը գնում են 402,19 դրամ միջին գնով, ամերիկյան արժույթը թանկացել է 0,84 դրամով։ Դոլարը վաճառվում է 408.94 դրամով՝ երեկվա համեմատ աճելով 0.63 դրամով։
Եվրոն առևտրային բանկերը գնում են 436.08 դրամով, գինն աճել է 2.36 դրամով։ Եվրոպական արժույթը վաճառվում է 452,94 դրամ միջին գնով, ինչը 2,71 դրամով ավելի է նախորդ օրվա գնից։
Ռուսական ռուբլին էժանացել է 0.04 դրամով և առքուվաճառքի դեպքում կազմել է 4.37 դրամ։ Վաճառքի ժամանակ միջին գինը կազմել է 4.70 դրամ, ինչը դեկտեմբերի 15-ի համեմատ չի փոխվել։
Ֆունտը գնվում է 500.62 դրամով, այն թանկացել է 4.37 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 4,64 դրամով՝ կազմելով 529,32 դրամ։
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում դեկտեմբերի 14-ին
Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 389,5 դրամ միջին գնով և վաճառում 397,77 դրամով, տեղեկանում ենք...