ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի ծավալը միության գոյության ընթացքում գրեթե կրկնապատկվել է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ նշելով, որ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում ընթանում է շատ հաջող և դինամիկ։
«Եվրասիական միությունը գործում է գրեթե 10 տարի, և այս ընթացքում փոխադարձ առևտրի ծավալը գրեթե կրկնապատկվել է, իսկ ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն $1,6-ից հասել է 2,5 տրիլիոն դոլարի»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է ՌԴ նախագահի խոսքերը։
Պուտինը նաև մեկնաբանել է Իրանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։ «Այս համաձայնագիրը կարող է իսկապես նշանակալից լինել Եվրասիական միության կապերի ամրապնդման համատեքստում այս եվրասիական տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություններից մեկի հետ։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները կստանան առանց մաքսատուրքի 90 միլիոնանոց իրանական հսկայական շուկա: Իսկ ոչ սակագնային արգելքները զգալիորեն կկրճատվեն»,- ասել է Պուտինը՝ մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նախագահի խոսքով՝ «Իրանի հետ առևտրի ազատականացումը լավ լրացուցիչ խթան կհաղորդի բոլոր պետությունները կապող տրանսպորտային և լոգիստիկ համակարգի զարգացմանը, նախադրյալներ կստեղծեն տրանսպորտային և լոգիստիկ ուղիները, ինչպիսին է Հյուսիս-հարավ միջազգային միջանցքը՝ գիտական և արդյունաբերական համագործակցության, զբոսաշրջիկների և պատվիրակությունների փոխանակման, մարդկանց միջև շփումների ավելացման համար»: