Fix Price ցածր ֆիքսված գներով խանութների ցանցի հիմնադիրներից մեկը՝ Արտեմ Խաչատրյանը, վաճառել է ընկերությունում իր մասնաբաժինը (35,2%), հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ֆոնդային բորսայի հաղորդագրությունը։
Խաչատրյանն «ընտանեկան պատճառներով» լքել է նաև ընկերության տնօրենների խորհուրդը։ Հստակեցվում է, որ Fix Price-ի գործադիր տնօրեն Դմիտրի Կիրսանովը ձեռք է բերել կանոնադրական կապիտալի 1%-ը կամ 8,5 մլն բաժնետոմս։ Fix Price-ի մեկ այլ խոշոր բաժնետեր՝ Սերգեյ Լոմակինը, ձեռք է բերել մնացած 34,2%-ը կամ 290,5 մլն բաժնետոմսերը։
Նշվում է, որ Արտեմ Խաչատրյանը «Fix Price»-ը հիմնել է 2007 թվականին Սերգեյ Լոմակինի հետ միասին։ Երկուսին պատկանում էին մոտավորապես 35% բաժնետոմսեր: Ներկայումս ցանցում կա ավելի քան 6300 հազար խանութ։
Մայիսին հաղորդվել էր, որ ռուսական Fix Price ցանցը մուտք է գործել հայկական շուկա և բացել իր առաջին կետը Երևանում։ Հայաստանը դարձել է իններորդ երկիրը, որտեղ գործում է Fix Price
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հրթիռակոծվել է. ԶԼՄ
Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով սիրիական ռազմական...