Հայաստանի Կենտրոնական բանկը ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ-ում գործող ներդրումային ընկերություններ է բացահայտել, որոնք հրապարակայնորեն դրամական միջոցներ են հավաքում իրենց կայքերի, հավելվածների և Telegram-յան ալիքների միջոցով, տեղեկանում ենք ԿԲ-ի տարածած փաստաթղթից։
ԿԲ-ն հայտարարել է, որ այդ ընկերությունները ՀՀ-ում գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեն։ ԿԲ-ն քաղաքացիներին զգուշացրել է, որ նման ընկերություններին վստահելը ռիսկային է և կարող է ֆինանսական միջոցների կորստի հանգեցնել։
Դրանք են՝ Asos Mall, ChargeFas, Charles Schwab, Hewlett-Packard Company, IOE AI, Furious ընկերությունները։
«ԿԲ-ն չի կարող վերահսկել նման ընկերությունների գործունեության հետ կապված ռիսկերը և ապահովել սպառողների շահերի պատշաճ պաշտպանությունը, ինչը նշանակում է, որ այն քաղաքացիները, ովքեր նման կազմակերպություններին վստահում են իրենց միջոցները, գործում են բացառապես իրենց ռիսկով»,-զգուշացրել են ԿԲ-ում։