Գյումրիի չոր նավահանգիստը հենց «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-արևմտյան հանգույցն է և հանդիսանում է դրա բաղկացուցիչ մասը, ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին:
«Հետևաբար, կոնկրետ այդ ծրագրի մասով կարող եմ ասել, որ կա հետաքրքրվածություն մի շարք միջազգային գործընկերների կողմից: Հիմա այս գործընթացը գտնվում է ԱԳՆ կոորդինացիայի ներքո, կարող եմ ասել, որ կա հետաքրքրություն տարբեր երկրների կողմից, և մեր գործընկերներն ամեն ինչ անում են, որպեսզի հասնենք պրակտիկ դաշտ»,- ընդգծել է նախարարը:
Նա հավելել է, որ հետաքրքրությունը հիմնականում Պարսից ծոցի երկրներից է:
Մանրամասները՝ տեսանյութում: