Մարգարայի անցակետն ամբողջությամբ կապիտալ նորոգված է և պատրաստ է շահագործման, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը:
Թամազյանը հավելեց, որ և մաքսային տեխնիկական միջոցների, և անձնագրային հսկողության ու սահմանապահի մասով անցակետն ապահոված է. «Բոլոր տեխնիկական միջոցները և ենթակառուցվածքները պատրաստ են, որպեսզի ուղևորային սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացվի»,- ընդգծեց նա:
Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շուրջ 630 միլիոն դրամի պայմանագիր է կնքել հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի մաքսակետի կառուցման կապալառու «Արտկոն» ՓԲԸ-ի հետ՝ երկրորդ փուլի աշխատանքները շարունակելու համար:
2023 թվականի հունիսի 26-ին ԱԺ փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների գծով ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը
հայտարարեց, որ Երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար հայ-թուրքական սահմանը նախատեսվում է բացել մինչև զբոսաշրջային սեզոնի սկիզբը: