Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 16-ին ԱՄՆ դոլարը գնում են 402.31 դրամ միջին գնով և վաճառում 409 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 15-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.13 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 436.19 դրամով, վաճառվում՝ 450.81 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.50 դրամով, վաճառվում՝ 4.76 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնում են 496.97 դրամով, վաճառվում՝ 528.16 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.06 դրամով։