Հայաստանը մտել է 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիների կողմից բացված բիզնես երկրների առաջին եռյակը, Forbes-ի համար հաշվարկել են «Ֆինիոն» վերլուծաբանները։ «2023 թվականին Հայաստանում ռուսների կողմից բացված ընկերությունների թիվը կազմել է 3400, այդ թվում՝ մոտ 2000 անհատ ձեռներեց»,- նշում է ամսագիրը։
Ըստ հրապարակման՝ 2022 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում բացել են 7328 տնտեսվարող սուբյեկտ, այդ թվում՝ 4983 անհատ ձեռներեց։
2023 թվականին ռուսների կողմից բացված բիզնեսների թվով առաջատարը Վրաստանն էր՝ այնտեղ գրանցված է 13 000 իրավաբանական անձ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանը՝ 6100 ընկերություններով, իսկ երրորդ տեղը Հայաստանի հետ կիսել է Չեռնոգորիան՝ 3400 իրավաբանական անձանցով։
Վերջին երկու տարում Հայաստան տեղափոխված ռուսներն Armenia Today-ի հետ զրույցում խոսել էին տեղափոխության, հարմարվելու, ինչպես նաև իրենց բնակված երկրի դրական ու բացասական կողմերի մասին։ Հայաստան տեղափոխված ռուսների մասնակցությամբ մեր հարցազրույցների շարքը հավաքագրված է այս նյութում։