Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունները, վերջին զարգացումները, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Տեղեկացնում են, որ զրույցը կարճ է եղել։
Խաչատուրյանը հունվարի 15-ին մեկնել էր Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին։ Համաժողովը կավարտվի հունվարի 18-ին։
Դավոսի ամենամյա ֆորումին ամեն տարի հրավիրում են բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ, քաղաքական առաջնորդների, նշանավոր մտավորականների և լրագրողների։ Քննարկման հիմնական թեմանները համաշխարհային ամենահրատապ խնդիրներն են։