ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 19-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.17 դրամով՝ կազմելով 405.42 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 441.10 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.58 դրամ և նախորդ օրվա համեմատ աճել 0.01 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 514.07 դրամ՝ նվազելով 0.11 դրամով։