ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ղեկավար Վինսենթ Տանգիի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Գորիսում ու Սիսիանում ջրամբարաշինության հարցը, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
ԶՖԳ ղեկավարն ընդգծել է, որ ֆրանսիական կողմից արվում է հնարավոր ամեն ինչ՝ Սյունիքում նախնական ուսումնասիրության փուլն արագ ավարտին հասցնելու համար։ Կազմակերպությունը նախկինում ջրամբարաշինության հարցում զգալի ավանդ է ունեցել Վեդիում, այժմ ԶՖԳ-ի հետաքրքրության կենտրոնում Գորիսն ու Սիսիանն են։
ՏԿԵ փոխնախարարը նշել է, որ դիմակայության և խոցելիության տեսանկյունից Գորիսն ու Սիսիանը կարևոր են, սակայն, ըստ ՏԿԵ փոխնախարարի՝ գյուղատնտեսության, շուկայի տեսանկյունից ուշադրության արժանի է նաև Մեղրին։
ՏԿԵ փոխնախարարն ավելացրել է, որ ցանկալի կլիներ համագործակցությունը նաև խմելու ջրի հարցում զարգացնելու հեռանկարը։