Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է 2023 թվականին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վճարած հարկերի նվազումը։
Փոխվարչապետի խոսքով՝ նվազման բացարձակ թվի մոտ 50 տոկոսը մետաղի գնով է պայմանավորված: Իսկ մյուս կեսը, ըստ նրա, պայմանավորված է նախորդ տարիների ժամանակահատվածի հարկային խախտումների վճարումներով, որն իրականացվել է 2022 թվականին:
«2023 թվականի համեմատության մեջ ավելի շատ վճարված հարկեր եք տեսնում, բայց դա բնականոն գործունեության արդյունքի հարկեր չեն, այլ ուղղակի տուգանքներ են»,- մանրամասնել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ կոմբինատի կատարած հարկային վճարումների ծավալն աննախադեպ մեծ է. վերջին երկու տարիներին մոտավորապես կես մլրդ դոլար է կազմել:
Մանրամասները՝ տեսանյութում: