ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված նիստում Երևանի ավագանու թափուր մանդատները հանձնել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Դանիելյանին, Սուսաննա Մելիքյանին և «Ազգային առաջընթացից»՝ Արամ Մանուկյանին։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղաժամկետ դադարեցրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Սոնա Աղեկյանի, Նարինե Հայրապետյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանի լիազորությունները։
Երևանի ավագանին արտահերթ նիստում՝ փետրվարի 7-ին, որոշել էր խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: