Bank of Georgia PLC-ն հայտնել է «Ամերիաբանկի» գնման շուրջ բանակցությունների մասին:
Բանկի հայտարարության մեջ նշվում է, որ «Ամերիաբանկի» բաժնետերերի հետ բանակցություններն «առաջադեմ փուլում են»։
Գործարքի կայացման դեպքում Bank of Georgia PLC -ն մտադիր է այն ֆինանսավորել սեփական կապիտալի հաշվին։ Բանկն ընդգծում է, որ դա չի ազդի նրա շահաբաժինների քաղաքականության վրա:
«Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը Armenia today-ին հաստատել է, որ բանակցություններ են ընթանում, սակայն գործարքը դեռևս կնքված չէ: Այլ մանրամասներ չեն հաղորդել:
«Հրապարակ օրաթերթ»-ը գրել էր, որ «Ամերիաբանկը» բանակցություններ է վարում հայտնի Bank of Georgia-ի հետ։