ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փետրվարի 22-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով՝ կազմելով 404.36 դրամ։
Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2.32 դրամով և կազմել 438.97 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.65 դրամ՝ ավելանալով 2.41 դրամով։