Հայաստանում 2024 թվականի հունվար ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 10.7 տոկոսով, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Հիմնական աճն ապահովել են ներմուծումը (61.4%), արդյունաբերությունը (21%), առևտրի շրջանառությունը (19.3%), շինարարությունը (9.5%) և ծառայությունները (4.4%)։ Գերատեսչությունում ավելացրել են, որ արտահանման ծավալը տարվա ընթացքում աճել է 2,1 անգամ։
Վիճակագրական կոմիտեի հունվարի 31-ի տվյալներով՝ Հայաստանում տնտեսական ակտիվության աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել էր 9,4%։