Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը փետրվարի 29-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.92 դրամ միջին գնով և վաճառում 407.28 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Փետրվարի 28-ի համեմատ` դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.02 դրամով։
Եվրոն ընդունվում է միջինը 431.92 դրամով, վաճառվում՝ 444.39 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.32 դրամով, վաճառվում՝ 4.55 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնվում է 495.88 դրամով, վաճառվում՝ 523.81 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.74 դրամով։