Ազգային ժողովը փետրվարի 29-ի նիստում Գարեգին Բաղրամյանին վերընտրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի, Գեղամ Գևորգյանին՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոններում։
Բաղրամյանին խորհրդարանն ընտրել է 67 կողմ, 0 դեմ ձայներով։ Գևորգյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67, դեմ՝ 0 պատգամավոր։
Փետրվարի 1-ին կառավարությունը ՀԾԿՀ-ի նախագահի պաշտոնում հինգ տարով առաջադրել էր գործող ղեկավար Բաղրամյանի թեկնածությունը։
Գևորգյանը և Բաղրամյանը հանձնաժողովները ղեկավարում են 2019-ի ապրիլից։