Ռուսական «ՄՏՍ»-ը 209,1 մլն դոլարով վաճառել է իր դուստր «ՄՏՍ Արմենիա» ընկերությունը և «ՄոբիԴրամ» վճարային համակարգը կիպրական «Fedilco Group Limited»-ին, տեղեկանում ենք ընկերության տարեկան հաշվետվությունից։
«2024 թվականի հունվարի 23-ի դրությամբ՝ «ՄՏՍ»-ը նախնական գնահատել է ակտիվի վաճառքից ստացված շահույթը 18,98 միլիարդ ռուբլի (209,1 միլիոն դոլար), իսկ օտարումից ստացված զուտ դրամական ներհոսքը՝ 16,27 միլիարդ ռուբլի»,- նշվում է ընկերության զեկույցում:
Գործարքի մասին հայտարարվել էր 2024 թվականի հունվարին։ Գործարքի ֆինանսական բաղադրիչներն այն ժամանակ չէին բացահայտվել։ Փետրվարի 29-ին «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետեր Կիպրոսի «Fedilco Group Limited» ընկերությունը Հայաստանին էր փոխանցել իր բաժնետոմսերի 20%-ը։