Դուբայում գործող բոլոր օտարերկրյա բանկերի համար սահմանվում է 20% հարկ՝ բացառությամբ այն բանկերի, որոնք միջազգային ֆինանսական կենտրոնում աշխատելու լիցենզիա ունեն, հայտնում է RBC-ն՝ հղում անելով ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի էմիր շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ ալ Մաքթումին։
«Օրենքը նախատեսում է, որ օտարերկրյա բանկերից տարեկան 20% հարկ է գանձվում հարկվող շահույթի համար։ Այդ տոկոսից հանվում է կորպորատիվ հարկի տոկոսը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԶԼՄ-ն նշել է, որ ԱՄԷ-ում կորպորատիվ հարկը սահմանվել է անցյալ տարվա հունիսի 1-ից։ Դրա տոկոսադրույքը 9% է: Այն վճարվում է ինչպես ռեզիդենտների, այնպես էլ ոչ ռեզիդենտների կողմից, ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ ֆիզիկական անձի կողմից: Բացառություն են կազմում պետական հիմնարկները, օգտակար հանածոներ արդյունահանող ձեռնարկությունները, կրոնական, մշակութային կազմակերպությունները: