ԱՄՆ-ն 2025 թվականի բյուջեով նախատեսում է Հայաստանին 52 մլն դոլար հատկացնել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Խոսնակը, սակայն, չի մանրամասնել, թե բյուջեով նախատեսված գումարը հատկապես որ ոլորտներին է ուղղվելու։
Փետրվարի 13-ին Եվրամիությունը հայտարարել էր Արցախից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու որոշման մասին։ 2023-ի սեպտեմբերի 22-ին Եվրահանձնաժողովը հայտարարել էր 500.000 եվրոյի մարդասիրական օգնություն տրամադրելու, հոկտեմբերի 6-ին՝ հավելյալ ավելի քան 5 միլիոն եվրո հումանիտար աջակցությունը կրկնապատկելու մասին։