Փետրվար ամսվա ընթացքում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար «Երևան Սիթին» տուգանվել է 10 մլն ՀՀ դրամով, հայտնել է ՊԵԿ-ը։
Ըստ տարածած հաղորդագրության՝ ընդհանուր առմամբ 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում, որից տուգանքի չափը կազմել է 52,45 մլն դրամ։
Գերատեսչությունը հայտնել է, որ խախտումներից 4 դեպքով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ կազմելով 15,5 մլն դրամ: «Հայփոստ» ընկերությունը տուգանվել է 2,66 մլն դրամով, «Ռոստով Դոն» ընկերությունը՝ 1,7 մլն դրամով, իսկ «Home» ընկերությունը՝ 1,1 մլն դրամով։