Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգը հայաստանյան վճարային համակարգից ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից Armenian Card (ArCa) անդամ բանկերը կդադարեցնեն սպասարկել «Միր» քարտերը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Միևնույն ժամանակ՝ «ՎՏԲ Արմենիա» բանկը հանրապետությունում կշարունակի սպասարկել ռուսական քարտերը, բանկն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերը»,- պարզաբանում է աղբյուրը:
Armenia Today-ին չի հաջողվել հեռախոսային կապ հաստատել ArCa-ի մամուլի ծառայության հետ, և ArCa-ն չի պատասխանել նաև գրավոր հարցմանը։ Armenia Today-ն այսօր կեսօրին զանգահարել էր Հայաստանի 12 բանկ։ «Միր» քարտերի հետ աշխատանքի մոտալուտ դադարեցումը հաստատել էին «ԱյԴի բանկը»-ը, «Ինեկոբանկ»-ը, իսկ մյուս բանկերը հայտնել էին, որ առայժմ շարունակում են սպասարկել «Միր» քարտերը»։
«ՎՏԲ Արմենիան» հայտարարել է, որ կշարունակի սպասարկել «Միր» քարտերը։ «Հայաստանում գործում է «ՎՏԲ»-ի 53 մասնաճյուղ, որից 22-ը՝ Երևանում, իսկ հաճախորդներին հասանելի են նաև 190-ից ավելի բանկոմատներ ողջ հանրապետությունում»,- հայտնում են բանկից։