Bank of Georgia-ն ձեռք կբերի «Ամերիաբանկ»-ը, ԿԲ-ն նման որոշում է կայացրել խորհրդի նիստում, տեղեկանում ենք ԿԲ-ից։
«ՀՀ Կենտրոնական բանկի մարտի 29-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական հիմնադրամում «Բենք օֆ Ջորջիա Գրուփ ՓիԷլՍի»-ի և «ՋիԷսՍի Բենք օֆ Ջորջիա»-ի կողմից նշանակալից մասնակցության ձեռքբերմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Այլ տեղեկություններ Կենտրոնական բանկը չի հաղորդում։
Փետրվարի 15-ին Bank of Georgia-ն հայտնել էր «Ամերիաբանկի» գնման շուրջ բանակցությունների մասին: «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը Armenia today-ին հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում։ Փետրվարի 19-ին Bank of Georgia-ն հայտարարել էր «Ամերիաբանկի» բաժնետոմսերի 100%-ը գնելու մասին։
«Արցախից բերված մի բուռ հողը ծիլ է տվել». արցախցի Նարինե Մաթևոսյանը Շղարշիկ գյուղում ֆերմա է հիմնել
Արցախից բռնի տեղահանված Նարինե Մաթևոսյանը 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում նոր ֆերմա է կառուցել։ Մինչ այդ Նարինեն...