ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ապրիլի 23-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.40 դրամով՝ կազմելով 390.04 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.21 դրամով և կազմել 415.63 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.18 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 481.74 դրամ՝ նվազելով 0.75 դրամով։