2024 թվականի ապրիլին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելի քան 15 հազարով նվազել է, վկայում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալները։
2024-ի ապրիլին, կոմիտեի տվյալներով, Հայաստան է այցելել 163 970, իսկ 2023-ի ապրիլին՝ 179 639 զբոսաշրջիկ։
Ըստ այդ տվյալների՝ 2023-ի ապրիլի համեմատ 2024-ի ապրիլին Հայաստան է այցելել 15 669-ով ավելի քիչ զբոսաշրջիկ։
Կոմիտեից հայտնել են նաև, որ 2024-ի ապրիլին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (14%) և Իրանից (8%):