Երևանում հունիսի 11-ին կայացած ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ավարտին Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունները մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի ներկայությամբ տեղի ունեցավ «ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման արարողությունը»,- տեղեկացրել են ԱԳՆ-ից։
Հայկական կողմից փաստաթուղթն ստորագրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հունիսի 11-ին հայտնել էինք, որ Երևանում անցկացվում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը։