Ռուսաստանը մտադիր է շարունակել «ընկերությունը» Հայաստանի հետ՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է պատասխանել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բողոքի շարժման հաջողության և Հայաստանում իշխանափոխության դեպքում Երևանի հետ հարաբերությունները վերականգնելու Մոսկվայի ծրագրերի մասին հարցին։
«Մենք միշտ Հայաստանի հետ բարեկամ ենք լինելու և զարգացնելու ենք հարաբերությունները, քանի որ խոսքը միայն կոնկրետ անձանց մասին չէ, որոնք որոշակի ժամանակահատվածներում հայտնվում են տարբեր երկրների քաղաքական հորիզոններում։ Խոսում ենք մարդկանց, երկու երկրների մասին։ Մենք այնքան հոգի, ուժ ու ջերմություն ենք ներդրել մեր հարաբերությունների զարգացման համար, որ ոչ ոք չի կարողանա դրանք փչացնել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։