Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2023 թվականի տարեվերջին կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից», գրում է «Հետքը»։
«Փոխվարչապետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ է դառնում, որ նա 2023 թվականի դեկտեմբերի 4-ին «Արդշինբանկից» 511 700 դոլարի պարտատոմսեր է գնել։ 2022 թվականին փոխվարչապետն ավելի քան 2 միլիոն դոլարով վաճառել էր նույն «Արդշինբանկում» ունեցած իր 1.000056% բաժնետոմսերը»,- գրել է կայքը։
«Հետքը»-ը հիշեցրել է, որ Գրիգորյանը 2011-2018թթ․ հանդիսացել է «Արդշինբանկի» վարչության նախագահը, ինչպես նաև տիրապատել է բանկի բաժնետոմսերի 1,000056%-ին։
«Փոխվարչապետ նշանակվելուց հետո, օրենքի համաձայն, Գրիգորյանը թողել է «Արդշինբանկի» իր վարչական պաշտոնը, սակայն բաժնետոմսերը պահպանել է մինչև 2022 թվականը։ Նրան պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք նա 2022-ին «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։ «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն այժմ «Արդշինբանկի» 98,67%-ի սեփականատերն է»,- հավելել է աղբյուրը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։