Հայաստանի առևտրային բանկերը հունիսի 27-ին ԱՄՆ դոլարը գնում են 385,25 դրամ միջին գնով և վաճառում 391,11 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ռուսական ռուբլին միջինում գնվում է 4,19 դրամով, վաճառվում՝ 4,67 դրամով: Եվրոն ընդունվում է միջինը 408,63 դրամով, վաճառվում՝ 421,73 դրամով։