Հայաստանի և Ղրղզստանի ֆոնդային բորսաները 2024 թվականի երկրորդ եռամսյակում ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալների աճով առաջատար են դարձել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։
Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների ֆոնդային շուկաները չափավոր աճ են գրանցել։
«Նավթամթերքի գների ինդեքսներն աճել են, գյուղատնտեսական տարբեր տեսակների գների դինամիկան մնացել է բազմակողմանի»,- ասվում է զեկույցում։