ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը, հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը: Այս մասին Գրիգորյանը հայտնել է ընկերության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
«Ֆրամատոմ»-ը ֆրանսիական ընկերությունը զբաղվում է ատոմակայանների համար սարքավորումների մշակմամբ և արտադրությամբ։
Հուլիսի 3-ին Գրիգորյանը հայտարարել էր Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ քննարկումների մասին։ Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ բանակցությունները մտել են «առարկայական փուլ»։