Հայաստանի 1000 խոշոր հարկատուները առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 900․4 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Հարկատուների առաջին տասնյակում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (64 մլրդ դրամ), Mobile Center Արթ-ը (32․3 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիան» (27․6 մլրդ դրամ), «Գրանդ Տոբակոն» (23․6 մլրդ դրամ) և «Փրիթի Ուեյ»-ը (17․7 մլրդ դրամ), «Ամերիաբանկը» (17.5 մլրդ դրամ), Viva Armenia-ն (10․7 մլրդ դրամ) CPS Energy Group-ը (9․8 մլրդ դրամ), Soft Construct-ը (9․3 մլրդ դրամ), City-ին (9․2 մլրդ դրամ)
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ 2023 թվականի նախորդ ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուները 26 մլրդ դրամով ավելի հարկեր են վճարել, մինչդեռ մաքսային մուտքերը նվազել են 72 մլրդ դրամով:
Խոշոր հարկ վճարողների ցանկում տեղ է գտել 274 հարկ վճարող, որոնք նախկինում ընդգրկված չեն եղել ցանկում: 2023 թվականի հունվարի 25-ի տվյալներով՝ Հայաստանի առաջին հազար խոշոր ընկերությունները 2022 թվականին բյուջե էին վճարել ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ հարկ։