Երևանի քաղաքապետարանի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում աղբատար մեքենաների վարորդների պակաս կա, այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստում ասաց կազմակերպության տնօրեն Սաշա Կատվալյանը։
«280 հազար դրամ մաքուր աշխատավարձով վարորդների թափուր աշխատատեղեր ունենք։ Պահանջվում են վարորդներ գիշերային և ցերեկային հերթափոխի համար։ Հենց այս պատճառով է, որ երթուղում ավելի քիչ աղբատար մեքենաներ կան, քան նախատեսված է»,- ասաց նա։
Կատվալյանի խոսքով, 289 աշխատակից (գրանցված աշխատողների ընդհանուր թվի 89%-ը) վեցօրյա գրաֆիկով երկու հերթափոխով ապահովում է փողոցների մաքրությունը։
«Աշխատողների մնացած 11%-ը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և արձակուրդում»,- հավելել է նա։
Աղբահանող ընկերության ղեկավարը հայտարարեց նաև հուլիսի սկզբին քաղաքապետարանի կողմից գնված սարքավորումների շահագործման մեկնարկի մասին։
Հուլիսի 8-ին Կատվալյանը հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 8 աղբատար մեքենա, որոնցից չորսն արդեն Հայաստանում են, իսկ մնացածի ժամանումը նախատեսված էր մեկ շաբաթից։