Ոսկու գները կրկին թարմացրել են իրենց պատմական ռեկորդը, գրել է TACC-ը։ Նյու Յորքի աճուրդում տրոյական ունցիայի արժեքը գերազանցել է 2 500 դոլարը։
Comex-ում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) էլեկտրոնային առևտրի ընթացքում թանկարժեք մետաղի գնանշումները աճել են 1,65%-ով և կազմել 2 501 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց:
Երևանի ժամանակով ժամը 05:31-ի դրությամբ ոսկու գինն արագորեն աճել է 1,56%-ով՝ հասնելով 2 502 դոլարի։