2024 թվականի սեպտեմբերի 2-ից «Ռայֆայզենբանկ»-ն այլևս չի կատարի արտարժույթով ելքային փոխանցումներ իրականացնել բոլոր կատեգորիաների ֆիզիկական անձանց համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
«Սահմանափակումը մտցվել է բանկի խմբի որոշման համաձայն՝ կապված Եվրոպական կենտրոնական բանկի հանձնարարականի հետ»,- ասված է հայտարարությունում:
Անդրսահմանային արժութային փոխանցումները հասանելի չեն լինի բոլոր հաճախորդներին, բացառությամբ սահմանափակ թվով խոշոր և միջազգային բիզնես հաճախորդների, ասել են բանկում:
«Ռայֆայզենբանկ»-ը հայտնել է, որ շարունակում է մուտքային փոխանցումներ ընդունել արտարժույթով։ Սահմանափակումները չեն տարածվում դրամով, բելառուսական ռուբլով և ռուսական ռուբլով դրանք ընդունող երկրների անդրսահմանային վճարումների վրա։
Վերջին երկու տարում «Ռայֆայզենբանկ»-ը Ռուսաստանի առանցքային բանկերից մեկն է արտարժույթի փոխանցումների քանակով։ Բազմաթիվ ֆիզիկական անձինք, լինելով բանկի հաճախորդներ, պահպանել են արտասահմանյան բանկերի հաշիվներին արժութային փոխանցումների հնարավորությունը։ Սեպտեմբերի 2-ից դա այլևս հնարավոր չի լինի։
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում
Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 16-ին ԱՄՆ դոլարը գնում են 386,55 դրամ միջին գնով և վաճառում 391,5 դրամով, տեղեկանում ենք Rate.am...