Օգոստոսի 16-ին Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Խաչիկ գյուղում հանդիպել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուներին և տները կառուցող շինարարներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Պապիկյանը։
Նախարարը նշել է, որ կառավարության ներդրած ծրագրի շահառուից հետաքրքրվել է աշխատանքների ընթացքի մասին և ողջունել ընձեռված հնարավորությունից օգտվելու համար։
Հիշեցնենք՝ ծրագրի շրջանակում սեփական տուն կառուցելու համար քաղաքացիներին տրվում է մինչև 16 մլն դրամ աջակցություն։