ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է օգոստոսի 19-ի արտարժույթի փոխարժեքները։
ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ավելացել է 0.04 դրամով՝ կազմելով 388.16 դրամ։ Եվրոյի փոխարժեքն ավելացել է 1.67 դրամով և կազմել 428.37 դրամ։
Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4․34 դրամ և նախորդ օրվա համեմատ նվազել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.67 դրամ՝ ավելանալով 1.61 դրամով։