ՀՀ կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը: Որոշումը կայացվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 27-ի նիստում։
Հունիս 12-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «Արդշինբանկ»-ին թույլատրել էր գնել Հայաստանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի դուստր բանկը, որը պատկանում է Europe B.V.-ին։ Թույլտվությունը տրվել էր հունիսի 6-ին։ Կարգավորողը որոշել էր, որ գործարքը «չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը»։
«Արդշինբանկ»-ը փետրվարի սկզբին հայտարարել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հայաստանյան մասնաճյուղի 100%-ը գնելու մտադրության մասին։